
Ստեղծման պատմություն

Այսպես է ստեղծվել APIS SPIRITUS էլիքսիրը՝ հայկական շռայլ բնության յուրահատուկ պարգևը, որը ոգեշնչված է ճապոնացի վարպետների տաղանդով և դարավոր գիտելիքներով:
Հայտնի լուսանկարիչ Պլատոն Շիլիկովն արդեն երկար ժամանակ է սիրահարված է, կարելի է ասել, տարված է Հայաստանի առանձնահատուկ մշակույթով և բնությամբ, մեղվաբուծությամբ և մեղրով՝ որպես մոլորակի ամենայուրահատուկ ստեղծագործություն, որը ստեղծվել է առանց մարդու անմիջական մասնակցության: Նա նաև հետաքրքրված է հազվագյուտ ալկոհոլային ըմպելիքների արտադրության գաղտնիքներով աշխարհի տարբեր անկյուններում:
Հայաստանի իր գործընկերների հետ Պլատոնը որոշեց փորձել միավորել իր երեք մեծ հետաքրքրությունները մեկ եզակի արտադրանքում: Պլատոնը Հայաստանի Լոռու մարզում գտավ այն բնական տարածքը, որտեղ երեք սերունդ շարունակ ալպյան բույսերի հիմքով ստանում են, թերեւս, ամենահամեղ ու օգտակար մեղրը Մեծ Կովկասի տարածաշրջանում: Իր գործընկեր տեխնոլոգների հետ նա մշակեց մեղրի էլիքսիր ստանալու եզակի մեթոդ՝ առանց շաքարի կամ այլ հավելումների: Նա նաև համադրեց ծիրանը, սերկևիլն ու դեղձը՝ ստանալով առանց շաքարի, օրգանական eau-de-vie խմիչքներ:
Խմիչքի ստեղծման, ինչպես նաև շշի և փաթեթավորման յուրահատուկ մոտեցման հարցում Պլատոնը ոգեշնչվել է ճապոնացի վարպետների ավանդույթներով և էսթետիկայով:










